Ֆրանսերեն Դասեր Լուսինե Թադևոսյանի հետ

Bonjour… Ողջո՜ւյն…

Եթե ցանկանում ես սովորել ֆրանսերեն ինձ հետ, ապա սեմի՛ր այստեղ՝ և կտեսնես բոլոր նյութերը որոնք ես պատրաստել եմ հատուկ ձեզ համար: 🙂 🙂 🙂 Безымянный.png

Իմ հանգիստը Հունաստանում Կրիտ կղզում

Հունիսի 30-ին ես գնացի դեպի Հունաստան՝ Կրիտ կղզի հանգստանալու, և շատ հետաքրքիր հանգիստ ունեցա: Նստեցինք ինքնաթիռն ու գնացինք: Գիշեր էր, բայց երբ մենք հասանք արդեն արևը դուրս էր ելնում կամաց-կամաց: Իմ և քույրիկի առաջին ուրախությունը դա մեր հյուրանոցն էր…

Continue reading

Ամանորյա հեքիաթ

Ամանորյա հեքիաթ

Մի հանրահայտ լեգենդ վկայում է այն մասին, որ Լիբանանի գեղատեսիլ բնության գրկում աճել են երեք մայրիներ: Ինչպես բոլորին հայտնի է, մայրիները շատ դանդաղ են աճում, և մեր երեք ծառերը դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:

Նրանք տեսան, թե ինչպես Լիբանանի հողի վրա ոտք դրեցին Սողոմոն արքայի մարդիկ, տեսան, թե ինչպես ասորեստանցիների հետ կռվի ժամանակ այդ հողն արյունով ծածկվեց: Նրանք դեմ առ դեմ հանդիպեցին երկու ոխերիմ թշնամիներին` Եզեկիել և Եղիա մարգարեին: Նրանց օրոք է ստեղծվել այբուբենը, ծառերը հիացել են` տեսնելով իրենց կողքով անցնող քարավանները, որոնք բեռնված էին բազմագույն կտորներով: Եվ մի հիանալի օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին.

– Այն ամենից հետո, որ ինձ վիճակվել է տեսնել,- ասաց առաջինը,- ես կցանկանայի գահ դառնալ, որի վրա էլ կբազմի աշխարհի ամենահզոր արքան:

– Իսկ ես կուզեի մի այնպիսի բանի մաս կազմել, որը չարը բարու կփոխակերպեր դարերի համար,- ասաց երկրորդը:

– Իսկ ես,- ասաց երրորդը,- կցանկանայի, որ մարդիկ ամեն անգամ ինձ նայելով` Աստծուն հիշեին:
Անցան տարիներ և դարձյալ տարիներ, և վերջապես անտառում հայտնվեցին անտառահատները: Նրանք կտրեցին մայրիները և հղկեցին:

Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում:

Առաջին մայրուց գոմ սարքեցին, իսկ նրա փայտի ավելցուկներից մսուր պատրաստեցին: Երկրորդ ծառից կոպիտ գյուղական սեղան սարքեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի: Երրորդ ծառի փայտը վաճառել չհաջողվեց: Այն վերածեցին տախտակների և մի մեծ քաղաքի պահեստում ի պահ դրեցին:

Շատ տխրեցին մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:

Ժամանակն անցնում էր, և ահա մի անգամ աստղազարդ գիշերով մի ամուսնական զույգ, որը գիշերակաց չէր գտել, որոշեց գիշերել այն գոմում, որը պատրաստված էր առաջին մայրու փայտից:
Կինը հղի էր: Եվ այդ գիշեր որդի ունեցավ և նրան դրեց փափուկ խոտի վրա`մսուրի մեջ:

Հենց այդ ժամանակ էլ մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. ինքը հենարան դարձավ Երկրային Արքայի համար:

Մի քանի տարի անց հասարակ գյուղական տան մեջ մի խումբ մարդիկ նստեցին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու փայտից: Եվ նախքան մարդիկ կսկսեին ուտել, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց գինու և հացի մասին, որոնք դրված էին սեղանին:

Եվ այդ ժամանակ էլ երկրորդ ծառը հասկացավ, որ այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև կապ հաստատեց աստվածայինի և մարդկայինի միջև:

Հաջորդ օրը երրորդ մայրու երկու տախտակից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց բերեցին վիրավոր մի մարդու և նրան գամերով ամրացրին խաչին: Երրորդ մայրին սարսափեց ճակատագրից և սկսեց անիծել իր բախտը: Բայց երեք օր էլ չէր անցել, որ նա հասկացավ իր ճակատագիրը. մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Խաչը, որը պատրաստված էր այդ մայրի փայտից, տանջանքի խորհրդանիշից վերածվեց փառաբանության խորհրդանիշի:

Այսպես որոշվեց երեք մայրիների բախտը:

Ինչպես միշտ պատահում է երազանքների հետ, դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ. ոչ այնպես, ինչպես պատկերացնում էին:

Տաթևի վանք, խնձորեսկ, ճոճվող կամուրջ

Ես իմ ընտանիքի և իմ բարեկամների հետ ամսի 19-ին գնացինք Տաթևի վանք, խնձորեսկ և ճոճվող կամուրջ։ Շատ հետաքրքիր և լեցուն օր ունեցա և հիմա կպատմեմ այդ հիանալի վայրի մասին։ Մենք սկզբում այցելեցինք <<Ձիթահան>> այնուհետև գնացինք վանք։ Վանքը շատ մեծ էր և դրսում ուներ տարբեր սրահներ։ Տաթևի վանքը գտնվում է Սյունիքի մարզում, այն հիմնադրվել է IV (4-րդ) դարում։ Տաթև անվանումը առաջացել է <<Տա թևեր>> արտահայտությունից։ Երբ թուրքերը ցանկանում էին գրավել Հայաստանը նրանք գերի էին վերձնում մարդկանց և նետում վանքի ձորից։ Վերջին մարդը ում պետք է նետեին, նա աղջիկ էր, նա Աստծուն աղոթում էր և խնդրում, որ նա չմահանա։ Աստված նրան թևեր տվեց, և երբ նետեցին նրան դեպի ձորը, նա թևեր առավ և թռավ, իսկ մահացածները բրգաձև հավաքվել էին, որովհետև նրանք շատ-շատ էին։ Եվ ահա առաջացավ <<Տա թևեր>> անվանումը, որը հիմա կոչվում է <<Տաթև>>։

Տաթևի վանք այցելեուց հետո մենք գնացինք դեպի խնձորեսկի ճոճվող կամուրջ։ Այն ունի 162 մետր երկարություն և 63, իսկ քաշը 14 տոննա։ Ճոճվող կամուրջը միաժամանակ կարող է սպասարկել 700 մարդու։ Երբ մենք անցանք կամուրջը մենք գնացինք դիտելու այնտեղի տարածքները, հին քարանձավները և այնտեղի եկեղեցին։

 

Իմ տպավորությունները

Մեր Չարենցյան շաբաթը շատ հետաքրքիր անցավ։ 5․2 դասարանի աղջիկները, այսինքն մենք, գալիս էինք դպրոց և փորձում մեր հանդեսյան փորձը գեղարվեստում, այնուհետև մենք գնում էին մեր դպրոց և հետաքրքիր զբաղմունքով զբաղվում։ Մենք այդ շաբաթվա ընթացքում պիցցա պատրաստեցինք, լողացինք, պաղպաղակ համտեսեցինք, անվաչմուշքներ քշեցինք, և չիպս համտեսեցինք։ Երբ եկավ մեզ շատ անհանգստացնող ուրբաթը, մենք մի քիչ շփոթվեցինք, որովհետև այդ օրն էր մեր հանդեսը, բայց ընկեր Արմինեն մեզ հետ էր և մենք ավելի վստահ արտահայտվեցինք։ Մեր դասարանի Նարեն ընկեր Արմինեի հետ նախապես գրազ էր եկել, որ այդ օրը անձրև չի գալու, իսկ ընկեր Արմինեն ընդհակառակը՝ ասում էր, որ անձրև է գալու։ Եվ իհարկե հաղթանակը եղավ աղջիկներինը, և մենք ընկեր Արմինեի հետ այդ օրը գնացինք “Tashir Pizza” և նույնպես ունեցանք հաճելի ժամանակ։ Ես շատ ուրախ եմ, որ այդ շաբաթ ես գնացի դպրոց իմ սիրելի ընկերուհիների հետ։

31.05.2016 ճամբար

13292909_1040979425983941_1844149637_n13296098_1040979395983944_1467177165_n13296170_1040979289317288_1023355968_n13318896_1040979465983937_1220340321_n

Բարև ձեզ: Դուք կարդում եք հինգերորդ դասանրանի սովորաողների Լուսինե Թադևոսյանի և Մանե Բոյախչյանի գիրը: Այսօր մենք ձեզ կպատմենք, թե ինչպե՞ս ենք անցկացրել մեր հետաքրքիր ճամբարային եկրրորդ հիանալի օրը: Այսօր մենք գնացել էինք Քոլեջ և Տիկին Շողիկի հետ ծանոթացել էինք գեղեցիկ ծաղիկների հետ: Մենք ծանոթացանք նաստուրցիա, մեխակ, լավանդա,պետտունյա, պասիֆլորա, շանբերան, անմոռուկ, Անյուտայի աչիկներ, մելիսա և բալսամ բույսերին: Այդ ծաղիկները շատ գեղեցիկ են, իսկ հետո եկանք Բախշյանի այգին և խաղացինք գործնագործ և քշեցինք մեր անվաչմուշկները, իսկ հետո մեր օրը դարձրեցինք գունեղ և համեղ: Մենք կերանք պաղպաղակներ, իսկ հետո եկանք դասարան, ընդմիջեցինք, իսկ հետո մեր օրը դարձրեցինք ուսումնական՝ մեզ ընկեր Բաբկենը և ընկեր Անահիտը սովորեցրեցին նոր մաթեմատիկական խնդիր Ֆիբոնաչիի հաջորդկանությամբ: Այսօր այսքանն էինք նախատեսել անելու: Ցտեսություն: