Արտազավանք

Կոտայքի մարզ, գ. Արտավազ, պետ. ցուցիչ` 6.17.4

Երկու եկեղեցիներից, զանգակատնից և հարակից գերեզմանոցից կազմված հուշարձանը գտնվում է Կոտայքի մարզի Արտավազ գյուղից մոտ 500մ արևմուտք: Կառուցված է գորշավուն բազալտի սրբատաշ քարերով:

Եկեղեցին (VII դ.) կենտրոնագմբեթ է, թաղը պահում են 4 կամարները, վերանորոգվել է XI-XIV դդ.: Ենթաթմբուկային քառակուսի հորինվածքից շրջանային անցումը կատարված է առագաստների միջոցով: Չորս խորաններից երեքը արտաքուստ ունեն ուղղանկյուն, ներսից կիսաշրջանաձև հորինվածք և միայն արևմտյան խորանն է, որտեղից բացվում է եկեղեցու մուտքը և այն ևս ներքուստ ուղղանկյուն հորինվածք ունի: Հյուսիսային կողմի խորանից բացված մուտքով եկեղեցին միացել է VI դարում կառուցված միանավ սրահին:

Միանավ բազիլիկ եկեղեցին, որ կառուցվել էր VI դ., իր սկզբնական կառուցվածով պահպանվել է մինչև XII դարի 20-ական թվականները և միայն դրանից հետո է իրականացվել վեերականգնողական աշխատանքներ: Դրա վկայությունն է հանդիսանում խաչքարերից մեկի վրա եղած արձանագրությունը: Եկեղեցու մուտքը արևմուտքից է, պահպանվել է միայն խորանի գմբեթարդը: Երեսապատի սրբատաշ քարերի մեծ մասը թափված են:

Երկու եկեղեցիների միացման մասում առաջացած ազատ տարածքում XIII-XIV դդ. վերանորոգումների ժամանակ կառուցվել է մատուռ:

Հետագա թաղումների հետևանքով եկեղեցիների շրջակայքում տարածված գերեզմանոցը հիմնովին ավերվել է: Տեղաշարժված, առանց պատվանդանների խաչքարերի (XII-XIII դդ.) մի մասը, ինչպես նաև արձանագիր քարերի առանձին բեկորներ հենված են միանավ եկեղեցու արևելյան պատին:

Camp’s first day… ճամբարային առաջին օրը

Ողջույն: Այսօր մենք կպատմենք ճամբարային առաջին օրվա մասին: Մենք գնացինք առավոտյան մայր-դպրոց, հույս ունենալով մարմնամարզություն անելու, բայց մենք պարեցինք: Երբ պարը վերջացավ մենք գնացինք Բախշյանի այգի, կերանք մեր երկրորդ նախաճաշերը և պաղպաղակներ: Հետո խաղացինք գետնից բարձր: Դրանից հետո մենք գնացինք դպրոց և հիմա գրում ենք այս ամենի մասին: Քանի որ մենք պատրաստվում ենք մասնակցելու թարգմանական ստուգատեսին, մենք ուսումնական նյութեր ենք ընտրում և թարգմանում: Հիմա կթարգմանենք նաև մեր այս պատումը:

Մոռացա ասել, որ մենք խնդրեցինք ընկեր Աստղիկին գնալ ավազե բակ և խաղալ մի քանի խաղ… Առաջին ճամբարային օրը շուտով կվերջանա: Հաջողություն:

 

Hello! Today we will tell you about our first camp day. When we went to Head school in the morning we hoped that we would have P. E. lesson, but we had dance classes with Mr. Stepan. When it was finished we went to Baghshyan park, where we ate our lunch and ice-cream. Then we played “jump upper than the floor”. After that we went to our school, and now we are writing about all this. Oh, we forgot, that we asked Mrs. Astghik to go to the sand garden and play some games…. The first camp day is over, bye.

 

Կանաչ դաշտը (առաջադրանք)

Իմ կարծիքով այս ստեղծագործության մեջ շա՜տ-շա՜տ գացմունքներ կան, որովհետև այս ստեղծագործության մեջ կար կյանքի և մահվան խնդիր՝ գայլը գիշատիչ կենդանի է, նա սնվում էմիայն  մսով, սրանից հետևում է,  որ նրա ձագերը նույնպես մսակեր են, և առանց միս կսատկեն,իսկ նրանց բազմությունը ի՞նչ որ տեղ կապ ունի։ Եթե մայր գայլը  միս չտաներ իր ձագերին, նրանքկսատկեն և նա իրեն չէր ների: Ձիու պայքարի պատճառաբանությունը նույնն էր, որովհետևքուռակը նույնպես որբ կմնար, և ցավոք նա միայնակ և որբ մնաց, բայց ինձ ուրախացրեց այնփաստը, որ նա կարողացավ սնվել մեկ ուրիշ ձիու կաթով։ Ես երբ կարդացի այսստեղծագործությունը, ինձ երկու հատվածներն էլ հուզեցին, որովհետև եթե գայլը մայր ձիու մսով կերակրեր իր ձագերին, քուռակը կմնար որբ, իսկ եթե գայլը կեր չտաներ՝ իր ձագերըկստակեին: Ես սկզբում մտածում էի, որ միտքն է այս պատմության գաղտնիքը, բայց ո՜չ,ես հասկացա, որ այստեղ միտք չկա՛, այս ստեղծագործության մեջ միայն հուզիչ զգացմունքներկան…

Կանաչ դաշտը. Հրանտ Մաթևոսյան

Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ: Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր: Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց:

Continue reading

Տորք Անգեղը

Տորք Անգեղը հայ առասպելաբանության մեջ հողմն ու ամպրոպը 
մարմնավորող աստված կամ գերմարդկային ուժով օժտված դյուցազն է:
 
Տորք Անգեղը, ըստ Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկի, Հայկ Նահապետի թոռ Պասքամի որդին է: Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է: Տորքը ձեռքով ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, տախտակի նման հարթեցրել և դրանց վրա արծիվներ է քանդակել: Պոնտոսի (Սև ծով) ափին հարձակվել է թշնամու նավերի վրա, լեռներից բլրաչափ ժայռեր է պոկել ու նետել նրանց հետևից: Ծովում խիստ ալեկոծություն է բարձրացել, և բազմաթիվ նավեր են խորտակվել:
 Տորք Անգեղի անվան մեջ զուգակցվել են ամպրոպի հին անատոլիական Տարու, Տարքու կամ Տարգու աստծու և հին հայոց Անգեղ աստծու անունները: Վերջինիս պաշտամունքի վայրը, ըստ Խորենացու, եղել է Հայաստանի նշանավոր Անգեղ գավառը, որի կուսակալն էր Տորք Անգեղը. այստեղից էլ՝ Անգեղտուն իշխանական տոհմանունը: Տորքի «Անգեղյա» մակդիրը Խորենացու ժամանակներից ժողովրդական ստուգաբանությամբ ըմբռնվել է իբրև տգեղ, մինչդեռ այն նշանակում է Անգեղի սերունդ, Անգեղյան:
Տորք Անգեղի կերպարին անդրադարձել են գեղարվեստական գրականության մեջ (Ղազարոս Աղայան, «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ», 1888 թ., պոեմ), արվեստում և այլն:
 
…Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա և շատ ահարկու,
Աչքերը կասես մի-մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լույսով.
Սև-սև ունքերը՝ մութ ամպի նման՝
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան.
Քիթը կորնթարդ իբրև մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունգները թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով՝ մի դև և ոչ թե հսկա,
Ոչ ոք տեսած չէր այսպես աժդահա…
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ…
Հատված Ղազարոս Աղայանի 
«Տորք Անգեղ…» պոեմից

Моё хобби.

У меня есть много хобби, но я больше всего люблю рисовать. Также я люблю шить одежду для своих кукол. Когда моя мама хочет выбросить ненужную одежду, я прошу маму, чтобы мама дала мне эту одежду. Из этих вещей я шью одежду для куклы или другие вещи…

 

Տիգրան և Աժդահակ

Աժդահակը Մարաստանի թագավորն էր և Տիգրանի դաշնակիցը։ Բայց Տիգրանը միաժամանակ դաշնակիցն էր Մարաստանի թշնամի պարսից Կյուրոս թագավորի։ Այս դաշնակցությունը շատ էր մտահոգում և անհանգստացնում Աժդահակին։
Մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել։
Աժդահակը այդ երազից սարսափահար, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսանալուն, շտապ կանչում է իր խորհրդակիցներին։ Երբ խորհրդակիցները հավաքվում են, Աժդահակը տրտում ու մտահոգ, հայացքը գետնին հառած, խոր թառանչ է արձակում։ Խորհրդակիցները հարցնում են պատճառը, իսկ նա ժամերով լռում է և, ի վերջո, հեծկլտանքով նրանց պատմում իր տեսած ահավոր երազը։
— Իմ սիրելիներ,— ասում է նա,— երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։

Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած։ Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված։
Ես հիացմունքով ու ակնապիշ երկար ժամանակ նայում էի այդ կնոջը։ Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազաններ։ Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա հեծած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը վիթխարի վիշապ սանձած՝ բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա։
Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էին կանգնած նաև մեզ պսակող աստվածները՝ իրենց հրաշալի տեսքով, և ես, ձեզ հետ միասին, նրանց պատվում էի զոհերով և խնկով։ Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն վիշապ հեծած մարդուն, որ արծվի նման վայր սլանալով հարձակվեց մեզ վրա և մոտենալով, ուզում էր կործանել մեր աստվածներին։ Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի դյուցազնի հարձակումն ինձ վրա ընդունեցի։ Նախ նիզակների տեգերով սկսեցինք միմյանց մարմինները խոցել։
Կռիվը վերջացավ իմ կործանումով, քունս փախավ, և թվում էր, թե այլևս կենդանի չեմ։ Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Հայկազյան Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում։
Խորհրդակիցները բազմաթիվ օգտակար մտքեր ու խորհուրդներ են առաջարկում Աժդահակին. նա շնորհակալությամբ ընդունում է, ապա դիմելով նրանց ասում.
—  Թշնամիներից զգուշանալու, նրանց մտադրությունը գուշակելու և նրանց կործանելու համար առհասարակ լավագույն ձևը սիրո միջոցով դավելն է։ Եվ քանի որ այդ միջոցն այժմ անհնարին է գործադրել, ապա, կարծում եմ, որ Տիգրանի դեմ որոգայթ լարելու ամենահարմար ձևը նրա քրոջը՝ գեղեցկագույն և խոհեմ Տիգրանուհուն, կնության առնելն է։ Մեր խնամիական կապերը նախ լայն հնարավորություն կընձեռեն ազատ ու համարձակ երթևեկության, ապա և Տիգրանի մտերիմներին գանձերով ու պատվի խոստումներով կաշառելու, որպեսզի նրանք կամ թաքուն սպանեն Տիգրանին, կամ էլ նրան լքելով մատնեն մեր ձեռը։
Բարեկամներն այս խորհուրդը իմաստուն համարելով, անցնում են գործի։ Աժդահակը իր խորհրդակիցներից մեկին մեծ գանձ է տալիս և ուղարկում Տիգրանի մոտ, ուղարկում է նաև մի նամակ, որտեղ խնդրում էր նրա քրոջ՝ Տիգրանուհու ձեռքը։
Պատգամավորը գալիս է Տիգրանի մոտ, հանձնում նամակը։ Տիգրանը համաձայնում է իր գեղեցիկ քրոջը՝ Տիգրանուհուն, կնության տալ Աժդահակին։ Աժդահակն ամուսնանում է Տիգրանուհու հետ և նրան իր կանանց մեջ առաջինն է դարձնում։ Պատճառը ոչ միայն իր նենգ մտադրությունն էր, այլև Տիգրանուհու անչափ գեղեցկությունը։
Աժդահակը  իր թագավորության մեջ ամեն ինչ կատարում էր Տիգրանուհու կամքով ու ցանկությամբ, հրամայում է անգամ, որ բոլորը Տիգրանուհու հրամանին ենթարկվեն և ամեն ինչ կատարեն նրա ուզածի պես։
Աժդահակն այնուհետև սկսում է մեղմ շողոքորթությամբ Տիգրանուհուն տրամադրել եղբոր դեմ։
— Դու տեղյակ չես, — ասում է Աժդահակը,— որ քո եղբայր Տիգրանը կնոջ՝ Զարուհու դրդմամբ, նախանձում է քեզ Արյաց տիկին դառնալուդ համար։ Այս նախանձի հետևանքը կլինի իմ մահը, որից հետո Զարուհին ինքը կդառնա Արյաց վրա տիկին և աստվածուհիների տեղը կգրավի։ Այժմ ամեն ինչ քեզնից է կախված, կա՛մ պիտի լինես եղբայրասեր և հանձն առնես մեր խայտառակ կործանումը Արյաց առաջ, կամ քո բարին գիտակցելով, մի օգտակար խորհուրդ խորհես մեր ապագայի մասին:
Աժդահակի այս նենգ խոսքերի տակ թաքնված էր նաև մի սպառնալից ակնարկ, որ եթե Տիգրանուհին իր կամքի համաձայն չգործի, ապա նա կսպանվի։ Իսկ խորագետ Տիգրանուհին լավ կռահելով ամուսնու դավադիր մտադրությունը, մեղմ ու սիրալիր խոսքերով հանգստացնում է Աժդահակին, միաժամանակ մտերիմների միջոցով շտապ հայտնում եղբորը նրա դեմ նյութվող դավաճանության մասին։
Աժդահակն այնուհետև անցնում է իր խարդավանքի իրագործմանը։ Նա պատգամավորներ է առաքում Տիգրանի մոտ, առաջարկելով բարեկամական տեսակցություն՝ իրենց երկու պետությունների սահմանագլխին։
Տիգրանը նախապես տեղյակ լինելով Աժդահակի նենգ դիտավորությանը, նամակով բացահայտ գրում է նրա հոգում թաքցրած խարդախ խորհուրդների մասին։ Երբ այս ձևով ամեն ինչ բացահայտվում է: Եվ երկու տերությունների միջև ծայր է առնում լարված թշնամություն։
Տիգրանը սկսում է նախապատրաստվել պատերազմի։  Բայց Տիգրանը քրոջ Մարաստանում գտնվելու աատճառով պատերազմն առայժմ չի սկսում։ Այս լարված հակառակությունը տևում է մոտ հինգ ամիս, այդ ընթացքում Տիգրանին հաջողվում է իր սիրելի քրոջը՝ Տիգրանուհուն, հնարամտությամբ փրկել և ազատել Աժդահակի ձեռից։ Երբ այդ բանը հաջողվում է, Տիգրանը սկսում է պատերազմը։
Կռիվը տևում է բավական երկար, որովհետև քաջերը քաջերի հանդիպելով՝ մեկը մյուսին դյուրությամր թիկունք չէր դարձնում։ Կռվին վերջ է տրվում միայն այն ժամանակ, երբ քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին։ Տիգրանն իր երկար նիզակով այնպես է հարվածում Աժդահակի կրծքին, որ երկաթե ամուր զրահը ջրի պես ճեղքում է և եր նիզակը դուրս է քաշում՝ Աժդահակի թոքի կեսը մնում է զենքի ծայրին։
Կռիվն ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով։ Կռվից հետո Տիգրանը Տիգրանուհուն մեծ բազմությամբ և արքայավայել ուղարկում է իր անունով կառուցած Տիգրանակերտ քաղաքը և հրամայում շրջակա գավառները դնել քրոջ ծառայության տակ։

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՎԱՔԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅՈՒՄ. Իմ երազանքների տունը մաթեմատիկայում

 

Այսօր ևս հետաքրքիր մայիսյան օր էր, այսօր ընկեր Բաբկենը մեզ ևս մեկ առաջադրանք հանձնարարեց ավազե բակում կատարել << Իմ երազանքների տունը մաթեմատիկայում>> առաջադրանքը: Մենք թելերով գծագրեցինք մեր տունը և չափեցինք դրանց կողմերը, ես և Հենրիկը չափեցինք հյուրասենյակը, որի մակերեսը 8մ 2 էր: 5.1 դասարանը նախորոք դեղին թելով գծագրել էր, իսկ մենք գնացինք և տունը <<վերանորոգեցինք>> և մի քանի տներ շինեցինք: Եվ սա մեր մայիսյան հավաքի 2-րդ առաջադրանքն է:

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՎԱՔԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅՈՒՄ

Մայիսյան հավաքի շրջանակներում ընկեր Բաբկենը մեզ հետաքրքիր թեմա հանձնարարեց: Մենք պետք է բաժանվեինք երկու հավասար թիմերի և չափեինք որոշ իրերի մակերեսնները: Ես Անահիտի թիմակիցներից էի: Մենք չափում էինք սեղանի, գրատախտակի և պատուհանի փեղկի երկարությունները և լայությունները, այնուհետև պետք է գտնեինք դրանց մակերեսները, չնայած որ Լուսինե Մայիլյանի թիմի առարկաները չեմ հիշում: Մենք երկա՜ր չափելուց հետո, ստացանք մեր սանտիմետրերը և հաշվեցինք դրանց մակերեսները՝

Սեղան
Երկարություն-130սմ
Լայնություն-50սմ
Մակերես (S)-6500սմ2

Գրատախտակ
Երկարություն-160սմ
Լայնություն-126սմ
Մակերես (S)-20160սմ2

Պատուհանի փեղկ
Երկարություն-123սմ
Լայն.-51սմ
Մակերես (S)-6273սմ2

Ահա Մայիսյան հավաքի 1-ին առաջադրանքը: