Ա. Սահակյան Այդ ոչինչը ես եմ Առակի վերլուծություն

Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:

Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա.

-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, — անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում.

-Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:

-Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ:

-Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետո՞:

-Հետո վեզիր:

-Հետո՞:

-Փոխարքա:

-Հետո՞:

-Սահմանը սա է: Բոլորից մեծը շահն է:

-Ասենք թե` շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:

-Հետո` ոչի՛նչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա՛ այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցիր, գնա քո ճանապարհով, — նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը և նվարդյուն աչքերը գոցում:

____________________________________________

Ի՞նչ է սովորեցնում առակը: 

Առակը սովորեցնում է այն, որ ինչքան էլ ես կամ մեկ ուրիշը առավել լինի, մեկ է, հաստատ ինչ որ մեկը կգտնվի, որ նրանից թեկուզ շատ քիչ, բայց առավել կլինի, բայց չկա այնպիսի մեկը որ մյուսից ավելի առավել և լավը լինի՝ բոլորը հավասար են: Հավասար են նրա համար, որ կապ չունի նախագահ ես, թե՞ սովորական մարդ, աղքա՞տ ես թե՞ հարուստ՝ մեկ է մարդ ես: Աստված մարդուն ստեղծել է մի տեսքով՝ մարդու կերպարանքով, բոլորն էլ նույն կերպարանքով են՝ ունեն դեմք, աչք, քիթ բերան և այլն…. կապ չունի, որ դու ուժեղ ես կամ թույլ, հարուստ ես թե աղատ, մեկ է ՝մար՛դ ես, ու կարևո՛ր: 

Առակ տղայի և ծառի մասին. «գնահատիր այն, ինչ այս պահին ունես»

Սա պատմություն է բոլորի համար: Ծառը նման է մեր ծնողներին: Երբ մենք փոքր ենք, մենք սիրում ենք խաղալ, վազել նրանց շուրջ: Բայց երբ մեծանում ենք, մենք թողնում ենք նրանց և գալիս ենք միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բանի կարիք ունենք կամ դժբախտության մեջ ենք: Բայց անկախ ամեն ինչից, մեր ծնողները միշտ տեղում են և պատրաստ տալու մեզ այն, ինչ նրանք ունեն, միայն թե մեզ երջանիկ տեսնեն: